31 August, 2018

08 January, 2016

ՀԱՅԵԼԱՅԻՆ ՀԵՔԻԱԹ Լինում է, չի լինում, մի թագավոր է լինում: Որ ասես լավ թագավոր է լինում՝ չի լինի, որ ասես վատ թագավոր է լինում՝ կլինի: Սա մի կին է ունենում ու մի աղջիկ: Որ ասես սրանք էլ մի բարի պտուղ են լինում` չի լինի: Ամեն իրիկուն սրանք նստում են ու մտածում: Բայց դե էնքան խելք չեն ունենում, որ մտածեն, զոռ են տալիս գլխներին, զոռ են տալիս ու մի վատ բան որոշում: Սրանց խորհրդատուն իրենց հայելին է լինում: Նստում են ու նայում: Հայելին ասում է՝ հարկերը շատացրեք, ջուրը կտրեք, լույսը կտրեք: Սրանք էլ անում են: Ժողովուրդը կրակն է ընկնում էս երեքի ձեռը: Ի՞նչ անեն: Մի տղա ասում է. – Ես կգնամ, հայելին կկոտրեմ: – Բայց փորձել ենք,– ասում են թագավորության մեծերը:– Գիշերը կոտրում ես, ցերեկն է լավանում, ցերեկն ես կոտրում, գիշերն է լավանում: Մի ճար կա միայն: Եթե թագավորն ասի, որ ինքն է կոտրել, կինն ու աղջիկն էլ հաստատեն: Եթե դատարանի առաջ այդպես ասվի, հայելին էլ չի լավանա: – Ես կգնամ, կկոտրեմ,– նորից է ասում տղան: Բերում են, պատրաստություն են տեսնում, գաթայից-բանից թխում են, նոր շորեր են հագցնում, ճամփու դնում: Սա գալիս, ներկայանում է թագավորին: – Եկել եմ քեզ ծառայեմ,– ասում է: – Անունդ ի՞նչ է,– հարցնում է թագավորը: – Եսեմ: – Լավ, գնա թագուհու մոտ, տես ինչ կասի: Սա ներկայանում է թագուհուն: – Եկել եմ ծառայեմ թագուհուն,– ասում է: – Անունդ ի՞նչ է,– հարցնում է թագուհին: – Ամուսինս,– պատասխանում է տղան: – Լա՜վ, գնա աղջկաս մոտ, տես ինչ է ասում: Գալիս է աղջկա մոտ: – Անունդ ի՞նչ է,– հարցնում է աղջիկը: – Հայրիկս,– պատասխանում է տղան: Աղջիկը սրան գործ-մործ է տալիս: Մի երկու շաբաթ ապրում է պալատում: Ծակուծուկերն է ուսումնասիրում: Տեսնում է, թե սրանք հայելին որտեղ են պահում: Մի գիշեր մոտենում է հայելուն, որ կոտրի: Հայելին ձենը գլուխն է գցում. – Թագավո՛ր, ինձ կոտրում են: Չի հաջողվում: Մյուս գիշերն է գալիս, հայելին գոռում է. – Թագուհի՛, հասի, ինձ կոտրում են: Չի հաջողվում: Երրորդ անգամ մի սավան է վերցնում հետը: Հայելին հենց ուզում է գոռա՝ աղջի՛կ, հասի, տղան սավանը գցում է հայելու վրա, ու՝ տուր թե կտաս: Հայելին դրել ես, արի տար, սխկում է, դնում մի կողմ: Առավոտյան թագավորը, թագուհին ու աղջիկը տեսնում են, որ հայելին կոտրել են: Գլխի են ընկնում, որ տղան է կոտրել: Կանչում են սահմանադրական դատավորին, ժողովրդին, որ դատ անեն, տղու գլուխը կտրեն: Դատավորը հարցնում է թագավորին. – Ո՞վ է կոտրել հայելին, ի՞նչ է նրա անունը: – Եսեմ,– պատասխանում է թագավորը: Դատավորը հարցնում է թագուհուն. – Ո՞վ է կոտրել հայելին, ի՞նչ է նրա անունը: Թագուհին, նայելով տղային, ասում է. – Ամուսինս: Աղջկան է հարցնում. – Ո՞վ է կոտրել հայելին, ի՞նչ է նրա անունը: – Հայրիկս,– ցույց տալով տղային՝ ասում է աղջիկը: Դատավորն ասում է. – Ձեր հայելին դո՜ւք եք կոտրել, թագավոր: Դու խոստովանեցիր, կինդ ու աղջիկդ էլ հաստատեցին: Դե որ դու թագավորական հայելին կոտրել ես, ուրեմն դու թագավոր չես: Ասում են, սրանց հեռացնում թագավորությունից, էս տղին ընտրում թագավոր: Երկնքից երեք հայելի ընկավ: Մեկը պատմողին, մեկը լսողին, մեկն էլ ժողովրդին: Ամեն մեկը թող նայի ու տեսնի իրեն: <9-րդ հրաշալիք>, 406, 2007 թ Վաչագան Սարգսյան:

18 November, 2015

Ֆերմա-Համակարգչային խաղ (Farm frenzy 2) 33 մբ

https://drive.google.com/file/d/0B-lY2CQk8WvvWVlXZUE5YWVVTWc/view?usp=sharing

Stelarium (portable by Hmayak1903) 140մբ:

Stelarium-Անվճար ծրագիր, ուսուցողական և հետաքրքիր տեղեկություններ պարունակող հավելված՝ արեգակնային համակարգի ուսումնասիրման համար:
https://drive.google.com/file/d/0B-lY2CQk8WvvUlAyYmlYMGdERE0/view?usp=sharing

Kdwin-2014

https://drive.google.com/file/d/0B-lY2CQk8WvvWEctNW1Ra3Nkb28/view?usp=sharing

07 November, 2015

Էկոլոգիական համակարգի հիմնական խնդիրները:

Էկոլոգիական հիմնախնդիրները բազմաթիվ են, սակայան առանձնանցվում է դրանց խումբ, որոնք պահանջում են հրատապ լուծում և ամբողջ աշխահրի մարդկնց համատեղ ջանքեր: Այլ կերպ դրանց անվանում ենք համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրներ: 1. Երկրագնդի մթնոլորտի աղտոտումը և օզոնի շերտի քայքայում: Արդյունաբերության, ջերմաէլեկտրակայանների, տրանսպորտային միջոցների արտանետումները, կենցաղային աղբի և այլ օրգանական նյութերի հսկայական զանգվածների փտումից առաջացած գազերը աղտոտում են Երկրի օդային ավազանը: Սա կարող է ունենալ ինչպես տեղային, այնպես էլ համամոլորակային բացասական ներգործություն: Առաջինի դեպքում մթնոլորտի աղտոտման ազդեցությանը ենթակա են արտանետման օջախներին մոտ բնակվող մարդիկ, բնական համակարգերը, պատմական հուշարձանները: Բայց մթնոլորտը սահմաններ չունի և աղտոտվածությունը արագորեն տարածվում է:Արտանետվող վնասակար նյութերը, մթնոլորտում կուտակվելով, փոխում են մթնոլորտային օդի բաղադրությունը և պատճառ են դառնում նոր համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիրների: Վերջին երկու տասնամյակների ընթացքում երկրագնդի օզոնային թաղանթում հայտնաբերվել են «անցքեր», հատկապես հարավային բևեռի շրջանում` Անտարկտիդայի վրա: Գիտնականների կարծիքով դրա պատճառը ինչպես որոշ բնական գործընթացներն են, այնպես էլ անտրոպոգեն, այսինքն` մարդածին արտանետումները մթնոլորտ: 2. Երկրագնդի անտառազրկումը: Այս չափազանց լուրջ էկոլոգիական հիմնախնդիրը կարող է և տեղային, և տարածաշրջանային, և համամոլորակային նշանակություն ունենալ: Անտառ էկոհամակարգը բույսերի և կենդանիների զգալի մասին համար ապրելավայր է և նրա ոչնչացումը կհանգեցնի դրանց անդառնալի կորստին: Անտառները նաև հողաստեղծ և ջրապահպան գործոն են, կանոնավորում են տարածաշրջանի կլիման, ջրային հաշվեկշիռը: Բացի այդ, անտառը Երկրի թոքերն է կամ թթվածնի գործարանը: Չլինեն անտառները` թթվածինը մթնոլորտում արագ կսպառվի, քանի որ այն անհրաժեշտ է ինչպես կենդանի օրգանիզմների կենսագործունեության համար, այնպես էլ տնտեսության բոլոր ոլորտներում: 3. Հողերի վատթարացումը և էրոզիան: Գյուղատնտեսական հանդակներից բերքի հետ միասին մարդը հեռացնում է հանքային և օրգանական նյութերի մի զգալի քանակ` աղքատացնելով հողը: Հողի արդյունավետ, գիտականորեն հիմնավորված մշակումը կարող է երկար ժամանակ պահպանել հողի պտղաբերելու ներուժը: Հողի վատթարացումը հողի հնարավոր բերքատվության անկումն է: Էրոզիան հողի վերին շերտի քայքայման, հողմահարման կամ ջրի հոսանքով լվացման, հեռացման գորևծընթացն է: Հողի բնական էրոզիան ընթանում է խիստ դանդաղ, մինչդեռ մարդու գործունեությունը զգալիորեն արագացնում է այն: 4. Անապատացումը: Անապատացման պատճառներն են հողերի էրոզիան, վատթարացումը, անտառազրկումը: Երկրագնդի վարելահողերը տարեկան 60000 կմ2-ով նվազում են: Դա ավելի քան երկու անգամ գերազանցում է Հայաստանի տարածքը: 5. Համաշխարհային օվկիանոսի աղտոտումը: Համաշխարհային օվկիանոսը երկրագնդի կլիմայաձևավորման կարևորագույն գործոն է, մայրցամաքների միջև հաղորդակցության ուղի: Այն կենդանիների և բույսերի տեսակների ապրելավայր է և կարևոր էկոհամակարգ, որտեղից միլիոնավոր տարիներ առաջ երկրագնդի վրա սկիզբ է առել կյանքը: Տագնապ է հարուցում այն փաստը, որ ավելի ու ավելի հաճախ է համաշխարհային օվկիանոսը օգտագործվում որպես աղբավայր: Առանց որևէ վերահսկողության թունավոր նյութերով տարողությունները թափում են օվկիանոսի համեմատաբար մեծ խտություն ունեցող վայրերը` առանց գնահատելու ստորջրյա հոսանքների ուժը և ուղղությունը: Մինչդեռ տարաների քայքայումից հետո թունավոր նյութերը կարող են աղտոտել հսկայական տարածություններ: 6.Կենսաբանական տեսակների բազմազանության հիմնախնդիրներ: Բնության մեջ ամեն ինչ ներդաշնակ է և կատարյալ: Այս կատարելության մեջ կա մի կարևոր հատկանիշ. Յուրաքանչյուր բույս, յուրաքանչյուր կենդանի, անկենդան աշխարհի ցանկացած նյութ և ապար իրենց տեղն ունեն բնության մեջ: Այդ տեղը ոչ թե պարզապես մաթեմատիկական կոորդինատներով նշվող հասցե է, այլ նաև որոշակի դեր է, որոշակի գործառույթ, որն ունի այդ սուբյեկտը էկոլոգիական համակարգում: Այդ տեղը, այդ դերը, գործառույթը բնորոշվում է էկոլոգիական խորշ հասկացությամբ: Բնությունը բազմազանության շնորհիվ կենդանի է, որքան քիչ են տեսակները, այնքան նրանց գոյությունն ավելի է վտանգված: Կլիմայական փոփոխություններից, հիվանդություններից հեշտությամբ կարող են ոչնչանալ նաև սակավաթիվ վերապրած տեսակներ: Բույսերի և կենդանիների անհետացող տեսակների համար ստեղծվել են Կարմիր գրքեր: 7.Քաղցրահամ ջրերի որակի վատացումը: Երկրագնդի ջրային պաշարների մեջ, ըստ տարբեր աղբյուրների տվյալների, քաղցրահամր ջուրը կազմում է 2.7-3.5%, իսկ դրա 70%-ից ավելին կենտրոնացված է լեռների անմատչելի գագաթների և բևեռների սառցադաշտերում: Մեր օգտագործման համար պիտանի ջուրը պետք է անընդհատ հոգածության առարկա լինի: Մինչդեռ գետերն ու լճերն են լցվում կենցաղային և արդյունաբերական կեղտաջրերն ու աղբը: Այն ամենն, ինչ մթնոլորտ է արտանետվում, վերջիվերջո տեղումների հետ վերադառնում էրկրի մակերևույթ և ջրերի հոսքով, լվացվելով դարձյալ լցվում է գետերը, լճերը և համաշխարհային օվկիանոս կամ, ներծծվելով հողի մեջ, թափանցում է ստորեկրյա ջրային ավազան: Երկրագնդի բնակչության թվաքանակի աճի հետ այս գործընթացն ավելի է խորանում: Վերոհիշյալ բոլոր գործոնների ազդեցությունը կարելի է անվանել շրջակա միջավայրի որակի վատացում, որը գործում է բումերանգի պես` իր հետևից բերելով մարդկանց կենսապայմանների և առողջության վատացում, գենետիկականալերգիկ, մինչև այժմ անհայտ նոր հիվանդությունների առաջացում, ինչը նույնպես համամոլորակային էկոլոգիական հիմնախնդիր է: